11:04  ,  8 մայիսի, 2024

ՉԼ․ Կոբելի եւ Դոնարումայի տպավորիչ սեյվերը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ՊՍԺ - «Բորուսիա Դորտմունդ» հանդիպումից հետո ՈւԵՖԱ-ն ներկայացրել է դարպասապահներ, շվեյցարացի Գրեգոր Կոբելի եւ իտալացի Ջանլուիջի Դոնարումայի տպավորիչ սեյվերը։

35-ամյա գերմանացի պաշտպան Մատս Հումելսի գոլի շնորհիվ «Բորուսիան» ՊՍԺ-ին հաղթել է 1:0 հաշվով եւ դուրս եկել եզրափակիչ։

Դորտմունդում «Բորուսիան» նույնպես հաղթել էր 1:0 հաշվով գերմանացի հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգի գոլի շնորհիվ։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը մայիսի 8-ին կվիճարկեն Մադրիդի «Ռեալն» ու Մյունխենի «Բավարիան»։ Մյունխենում այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 2:2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով