Լոնդոնի «Չելսիի» 39-ամյա բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան ամռանն ազատ գործակալի կարգավիճակում կվերադառնա «Ֆլումինենսե», հաղորդում է բրազիլական ակումբի թվիթերյան էջը։
«Դարձյալ տանը։ Հրեշը վերադառնում է»,- նշվում է «Ֆլումինենսեի» թվիթերյան հաղորդագրությունում։
Տիագո Սիլվա «Ֆլումինենսեի» գլխավոր թիմում հանդես է եկել 2006-2009-ին՝ 97 խաղում խփելով 9 գոլ, կատարելով 4 գոլային փոխանցում։
Ընթացիկ մրցաշրջանում Տիագո Սիլվան «Չելսիի» հետ մասնակցել է 35 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել է 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 2 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում