18:38  ,  7 մայիսի, 2024

Անչելոտի․ «Բավարիայի» դեմ մեկնարկային կազմում կլինի Լունինը

Իսպանիայի նորընծա չեմպիոն Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հաստատել է, որ Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում մեկնարկային կազմում կլինի ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը, հաղորդում է Madrid Universal-ը։

«Լունինը կխաղա վաղը։ Կուրտուան շատ լավ մարզավիճակում է, բայց նրան ժամանակ է պետք»,- ասել է Անչելոտին։

Բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան ծնկահոդերի վնասվածքներից հետո մասնակցել է մեկ հանդիպման։

«Ռեալ» - «Բավարիա» պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 8-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։ Մյունխենում թիմերը խաղացել էին ոչ ոքի՝ 2:2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English