16:43  ,  7 մայիսի, 2024

Բելինգեմ․ Կարեւոր է հետեւել «Ռեալի» լեգենդների արժեքներին եւ ժառանգությանը

Մադրիդի «Ռեալի» 20-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը խոսել է Արքայական ակումբի արժեքների մասին։

«Այստեղ դուք սովորում եք ճանաչել անցյալի լեգենդներին։ Արքայական ակումբի արժեքներն ու ինքնանույնացումը կառուցված է այդ լեգենդների վրա։ Կարեւոր է հետեւել նրանց արժեքներին եւ ժառանգությանը։ Ես հիմա փորձում եմ այդպես անել։

Մեր տանը հայրս միշտ «Ռեալի» խաղաշապիկով էր՝ Զիդանի ազգանունով եւ 5 համարը թիկունքին։ Զվարճալի է, որ հիմա օղակը փակվեց։ Հիմա ես եմ հանդես գալիս «Ռեալի» 5 համարի խաղաշապիկով»,- Ջուդ Բելինգեմի խոսքը մեջբերում է Madrid Universal-ը։

Բելինգեմի տրանսֆերի համար «Ռեալը» Դորտմունդի «Բորուսիային» վճարել է 103 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։ Transfermarkt-ը Բելինգեմի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում