13:22  ,  7 մայիսի, 2024

«Բարսելոնան» չի կարողանա ձեռք բերել Ֆելիշի տրանսֆերը

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ժոաու Ֆելիշն ամռանը կարող է լքել «Բարսելոնան», հաղորդում է Cadena SER-ը։ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մադրիդի «Աթլետիկոյին»։

Կատալոնական ակումբը չի կարողանա ձեռք բերել Ժոաու Ֆելիշի տրանսֆերային իրավունքը, քանի որ ունի ֆինանսական խնդիրներ եւ պատրաստ չէ 60-70 միլիոն եվրո վճարել։

Ժոաու Ֆելիշը ցանկանում է կարիերան շարունակել Չավիի գլխավորած թիմում։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ժոաու Ֆելիշը խփել է 7 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English