20:35  ,  6 մայիսի, 2024

Լուիս Էնրիկե․ Մենք կհաղթենք

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն վստահ է, որ իր ղեկավարած թիմը կկարողանա հաղթել Դորտմունդի «Բորուսիային» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում։ Առաջին խաղում ՊՍԺ-ն Դորտմունդում պարտվել էր 0:1 հաշվով։

«Մենք կհաղթենք։ Սա ֆրանսերեն միակ արտահայտությունն է, որը ես գիտեմ։ Գաղափարն այն է, որ խաղանք այնպես, ինչպես առաջին խաղում։ Մեր նպատակն է եզրափակիչ դուրս գալը։ Դրա համար մենք պետք է ավելի լավ խաղանք, քան «Բորուսիայի» նման հրաշալի թիմը»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

ՊՍԺ - «Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա մայիսի 7-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում