11:41  ,  6 մայիսի, 2024

Էդգար Սեւիկյանն՝ ամսվա լավագույն խաղացող «Ֆերենցվարոշում»

Ֆուտբոլի Հունգարիայի նորընծա չեմպիոն «Ֆերենցվարոշի» եւ Հայաստանի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Էդգար Սեւիկյանը ճանաչվել է Բուդապեշտը ներկայացնող ակումբի լավագույն խաղացող ապրիլին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է «Ֆերենցվարոշի» մամուլի ծառայությունը։

Անցած ամիս Էդգար Սեւիկյանը «Ֆերենցվարոշի» հետ մասնակցել է 7 հանդիպման, խփել է 2 գոլ։

«Ֆերենցվարոշը» 35-րդ անգամ է նվաճել Հունգարիայի չեմպիոնի տիտղոսը՝ 6-րդ տարին անընդմեջ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում