00:42  ,  6 մայիսի, 2024

«Ռոման» ու «Յուվենտուսը» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Ռոման» ընդունեց «Յուվենտուսին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

15-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հռոմեական թիմի բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։ 31-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց թուրինյան թիմի բրազիլացի պաշտպան Բրեմերը։

«Յուվենտուսը» 66 միավորով երրորդն է, «Ռոման» 5-րդ տեղում է՝ 60 միավոր։

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Ռոմա» - «Յուվենտուս»՝ 1:1 (տեսանյութ)

Ռոմելու Լուկակու, 15 - Բրեմեր, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով