18:37  ,  5 մայիսի, 2024

«ՊՍՎ Էյնդհովենը» 25-րդ անգամ նվաճեց Նիդերլանդների չեմպիոնի տիտղոսը

«ՊՍՎ Էյնդհովենը» 25-րդ անգամ նվաճեց ֆուտբոլի Նիդերլանդների չեմպիոնի տիտղոսը։

Պետեր Բոշի գլխավորած թիմը 4:2 հաշվով հաղթեց «Սպարտային» եւ 32 տուրից հետո ունի 87 միավոր։ Առաջնության ավարտին մնացել է երկու տուր։ Երկրորդ տեղում գտնվող «Ֆեյենորդը» 31 խաղից հետո ունեցել է 75 միավոր։

Նախորդ անգամ «ՊՍՎ Էյնդհովենը» չեմպիոն էր դարձել 2018 թվականից։ Դրանից հետո երեք անգամ հաղթել էր «Այաքսը», մեկ անգամ՝ «Ֆեյենորդը»։

Նիդերլանդների չեմպիոնական տիտղոսների քանակով «ՊՍՎ Էյնդհովենը» երկրորդն է։ Ռեկորդակիրը «Այաքսն» է՝ 36 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում