Իտալիայի նորընծա չեմպիոն Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է «Սասուոլոյից» կրած 0:1 հաշվով պարտությունը Իտալիայի առաջնության 35-րդ տուրի արտագնա խաղում։ 2023թ․ սեպտեմբերից «Ինտերը» պարտություն չէր կրել Ա Սերիայում։
«Մենք «Մոնցայի» դեմ անցած տարվա հանդիպումից հետո գոլ էինք խփել 42 խաղում անընդմեջ, բայց «Սասուոլոն» լավ էր պաշտպանվում, հավաքված էր եւ համառ պայքար մղեց։ Պետք է արժանին մատուցել մրցակցին»,- Ինձագիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
Առաջին շրջանում «Ինտերը» եւս պարտվել էր «Սասուոլոյին» (1:2), որը 29 միավորով նախավերջին տեղում է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում