22:44  ,  4 մայիսի, 2024

«Մանչեսթեր Սիթին» խնդիրներ չունեցավ, Էրլինգ Հոլանդը 4 գոլ խփեց (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 36-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը 5:1 հաշվով պարտության մատնեց «Վուլվերհեմփթոնին»։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից չորս գոլ խփեց հոլանդացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Աչքի ընկավ նաեւ արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը։

«Մանչեսթեր Սիթին» 35 խաղից հետո 82 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար «Արսենալից», որն անցկացրել է 36 հանդիպում։

Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Վուլվերհեմփթոն»՝ 5:1 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 12, 11մ, 35, 45+3, 11մ, 54, Խուլիան Ալվարես, 85 - Հվան Հի Չան, 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում