Գերմանիայի առաջնության 32-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց «Շտուտգարտին» եւ պարտություն կրեց 1:3 հաշվով։
«Շտուտգարտին» հաղթանակ բերեցին շվեյցարացի պաշտպան Լեոնիդաս Ստերգիուի, հարավկորեացի կիսապաշտպան Չոն Ու Յոնի եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը ներկայացնող հարձակվող Սիլաս Կատոմպա Մվումպայի գոլերը։ «Բավարիայի» միակ գոլը 11-մետրանոցից խփեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։
«Բավարիան» 69 միավորով երկրորդն է, «Շտուտգարտը» երրորդ տեղում է՝ 67 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 32-րդ տուր
«Շտուտգարտ» - «Բավարիա»՝ 3:1 (տեսանյութ)
Լեոնիդաս Ստերգիու, 29, Չոն Ու Յոն, 83, Սիլաս Կատոմպա Մվումպա, 90+3 - Հարի Քեյն, 37, 11մ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում