17:30  ,  4 մայիսի, 2024

«Արսենալը» հաղթեց եւ առաջատարն է (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 36-րդ տուրում առաջատար Լոնդոնի «Արսենալը» տանը մրցեց «Բորնմուտի» հետ։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով (տեսանյութ

Լոնդոնյան թիմից աչքի ընկան անգլիացի կիսապաշտպաններ Բուկայո Սական ու Դեքլան Ռայսը եւ բելգիացի հարձակվող Լեանդրո Տրոսարդը:

36 խաղից հետո «Արսենալը» 83 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից», որը երկու հանդիպում քիչ է անցկացրել։ «Բորնմուտը» 10-րդն է՝ 48 միավոր։

Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր

«Արսենալ» - «Բորնմուտ»՝ 3:0 (տեսանյութ)

Բուկայո Սակա, 45, 11մ, Լեանդրո Տրոսարդ, 70, Դեքլան Ռայս, 90+7

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում