14:06  ,  4 մայիսի, 2024

Արմեն Ադամյանը՝ «Թելավիի» գլխավոր մարզիչ

56-ամյա Արմեն Ադամյանը նշանակվել է Վրաստանի Բարձրագույն դիվիզիոնը ներկայացնող «Թելավին», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Արմեն Ադամյանը մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է «Միկան», «Լոռին», «Սեւանը»,  «Լեռնային Արցախը», «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը», Պենզայի «Զենիթը» (Ռուսաստան), «Վոլգան» (Ռուսաստան), Սմոլենսկի «Դնեպրը» (Ռուսաստան)։

 Վրաստանի առաջնության 12-րդ տուրից հետո «Թելավին» 11 միավորով 7-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում