11:26  ,  19 նոյեմբերի, 2012

«Դինամոյի» դարպասապահը դուրս է գրվել հիվանդանոցից

Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Անտոն Շունինը դուրս է գրվել հիվանդանոցին։ 25-ամյա ֆուտբոլիստն արդեն տանն է եւ բուժումը կշարունակի այնտեղ, հաղորդում է 5-tv.ru-ն։

Հիշեցնենք, որ ռուս դարպասապահը վնասվածք էր ստացել նոյեմբերի 17-ին կայացած Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի՝ «Դինամո» - «Զենիթ» խաղում։ Հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում պետերբուրգցի երկրպագուների նետած ճայթրուկը վնասել էր Շունինին, իսկ խաղն անավարտ էր մնացել: Պայթյունի եւ ծխի հետեւանքով Շունինը ստացել էր աչքերի քիմիական այրվածք եւ աջ ականջի վնասվածք: Բժիշկները նրան խորհուրդ էին տվել առաջիկա 10 օրերին չմասնակցել մարզումների։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում