14:20  ,  2 մայիսի, 2024

Գերմանիայի 5 թիմ կմասնակցի Չեմպիոնների լիգային

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Ֆրանսիայի նորընծա չեմպիոն ՊՍԺ-ի նկատմամբ գերմանական «Բորուսիա Դորտմունդի» 1:0 հաշվով հաղթանակի շնորհիվ Գերմանիայի Բունդեսլիգան ՈւԵՖԱ գործակիցների աղյուսակում լրացուցիչ միավորներով առաջադիմել է եւ  հաջորդ մրցաշրջանում 5 մասնակից կունենա Չեմպիոնների լիգայում, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալիայի Ա Սերիան եւս 5 տեղ կունենա Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանում։

Գերմանիայի ընթացիկ առաջնության ավարտից 3 տուր առաջ լավագույն հնգյակում են «Բայերը», «Բավարիան», «Շտուտգարտը», «ՌԲ Լայպցիգը» եւ Դորտմունդի «Բորուսիան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով