Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադի» հարձակվող Քարիմ Բենզեման ժամանել է Մադրիդի «Ռեալի» մարզաբազա։
Արքայական ակումբ բժշկական ծառայությունը կօգնի 36-ամյա ֆուտբոլիստին վերականգնվել վնասվածքից հետո, հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։
«Ալ Իթիհադը» շնորհակալություն է հայտնել «Ռեալին» օգնության համար։
Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման մասնակցել է 29 հանդիպման, խփել է 13 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում