13:04  ,  2 մայիսի, 2024

«Լիվերպուլի» նոր համազգեստը (ֆոտո)

Անգլիական «Լիվերպուլը» ներկայացրել է տնային համազգեստը, որով հանդես կգա հաջորդ մրցաշրջանում, հաղորդում է ակումբի կայքը։ «Լիվերպուլի» տեխնիկական հովանավորը Nike ընկերությունն է։

Նոր համազգեստը 1984 թվականի համագեստի մոտիվներով է։ Այդ մրցաշրջանում «Լիվերպուլը» Ջո Ֆեգանի ղեկավարությամբ նվաճել է Եվրոպական չեմպիոնների գավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում