12:17  ,  2 մայիսի, 2024

Քեյն․ Բելինգեմը փորձում էր շեղել ինձ

Մյունխենի «Բավարիայի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը պատմել է, որ Մադրիդի «Ռեալի» եւ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը փորձել է շեղել իրեն 11-մետրանոցի իրացման ժամանակ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում։ Մյունխենում գրանցվել էր ոչ ոքի՝ 2:2: «Բավարիայի» երկրորդ գոլը 11-մետրանոցից խփել էր Հարի Քեյնը։

«11-մետրանոցից առաջ Բելինգեմն ինչ-որ բան ասաց ինձ, բայց չգիտեմ, թե ինչ։ Նկատեցի, որ նա ականջիս ինչ-որ բան շշնջաց։ Հավանաբար, ես պետք է նրան հարցնեի, թե ինչ է ուզոuմ, բայց ես կենտրոնացած էի եւ վստահ էի, որ նա փորձում է շեղել ինձ։ Բարեբախտաբար, նա չկարողացավ դա անել»,- Քեյնի խոսքը մեջբերում է Marca-ն։

«Ռեալ» - «Բավարիա» պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենա մայիսի 8-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում