15:15  ,  1 մայիսի, 2024

Լաշա Գուրուլի․ Մեծ գումար էին առաջարկում, որ եզրափակիչում ռինգ դուրս չգամ ռուսաստանցու դեմ

Վրացի բռնցքամարտիկ Լաշա Գուրուլին (67 կգ) հայտարարել է, որ ռուսական կողմը մեծ գումար է առաջարկել, որպեսզի անցած կիրակի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության եզրափակիչում ռինգ դուրս չգա ռուսաստանցի Տարխան Իդիգովի դեմ մենամարտին։

«Մենամարտից առաջ մեզ առաջարկեցին մեծ գումար։ Նրանք չէին ցանկանում, որ ես դուրս գամ ռինգ։ Երբ ստացան մեր վերջնական պատասխանը՝ ասացին, որ ամեն գնով հասնելու են հաղթանակի։

Ռուսաստանցին պարտվեց առաջին ռաունդում, եւ ես չէի կարծում, որ մրցավարներն ընտրություն կունենան, բայց մրցավարները հաղթանակը տվեցին նրան 4:1 հաշվով»,- Գուրուլիի խոսքը մեջբերում է Inside the Games-ը։

Լաշա Գուրուլին՝ ի նշան անարդար մրցավարության դեմ բողոքի, երրորդ ռաունդում հրաժարվել էր շարունակել պայքարը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում