17:05  ,  30 ապրիլի, 2024

Դել Բոսկե․ «Ռեալին» սպասվում է շատ բարդ հանդիպում

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Բավարիա» - «Ռեալ» դիմակայության մասին։

«Նախկինի նման շատ լավ թիմ է «Բավարիան»։ «Ռեալը» հիմա որոշակի առավելություն ունի՝ հաշվի առնելով, որ «Բավարիան» հրաժեշտ է տվել իր գերիշխանությանը Բունդեսլիգայում։ Սակայն «Ռեալին» սպասվում է շատ բարդ հանդիպում։ Այսպիսի խաղը ոչ մի դեպքում հեշտ լինել չի կարող»,- Դել Բոսկեի խոսքը մեջբերում է The Athletic-ը։

«Բավարիա» - «Ռեալ» առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 30-ին Մյունխենում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում