19:43  ,  29 ապրիլի, 2024

Տուխել․ Անչելոտիին կարելի է համարել լեգենդ, բայց նա նախկինի նման շատ համեստ է

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումից առաջ դրվատանքով է խոսել Արքայական թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի մասին։

«Անչելոտին մեծ ներդրում ունի ֆուտբոլում խաղացողի եւ մարզիչի կարգավիճակում։ Նրան կարելի է համարել լեգենդ, բայց նա նախկինի նման շատ համեստ է։ Անչելոտին Լա Լիգայում հերթական չեմպիոնական տիտղոսի շեմին է»,- Տուխելի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Տուխելը ամռանը կհեռանա «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից։

«Բավարիա» - «Ռեալ» առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 30-ին Մյունխենում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով