11:21  ,  29 ապրիլի, 2024

Լեւանդովսկին նշել է այս մրցաշրջանի լավագույն խաղացողներին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին նշել է այս մրցաշրջանում աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին՝ առանձնացնելով Մադրիդի «Ռեալի»՝ 20-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին եւ Փարիզի ՊՍԺ-ի 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին։

«Դժվար է արդեն հիմա նշել լավագույնին, քանի որ առջեւում դեռ Չեմպիոնների լիգայի վճռական հանդիպումներն են եւ Եվրոպայի առաջնությունը։ Բայց այս պահին լավագույններն են Կիլիան Մբապեն եւ Ջուդ Բելինգեմը։ Նրանք բացառիկ խաղ են ցուցադրում»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է իսպանական Marca-ն։

Բելինգեմն ու Մբապեն «Ռեալի» եւ ՊՍԺ-ի հետ համապատասխանաբար դեռ հանդես են գալու Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։

ՊՍԺ-ի մրցակիցը կլինի Դորտմունդի «Բորուսիան», «Ռեալինը»՝ Մյունխենի «Բավարիան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English