16:27  ,  28 ապրիլի, 2024

«Ինտերի» հաղթանակը, Մխիթարյանի գոլային փոխանցումը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 34-րդ տուրում նորընծա չեմպիոն «Ինտերը» Միլանում մրցեց «Տորինոյի» հետ։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն։ Գոլային փոխանցում կատարեց Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 63-րդ րոպեին։

Անցած տուրում չեմպիոնի տիտղոսը նվաճած «Ինտերը» վաստակել է 70 միավոր, «Տորինոն» 10-րդն է՝ 46 միավոր։

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Ինտեր» - «Տորինո»՝ 2:0

Հական Չալհանօղլու, 56, 60, 11մ

Հեռացում՝ Ադրիեն Տամեզ («Տորինո»), 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով