Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի մեկնարկային խաղում առաջատար «Ռեալը» հյուրընկալվեց «Ռեալ Սոսիեդադին» եւ հաղթեց 1:0 հաշվով։
Միակ գոլը 29-րդ րոպեին խփեց 19-ամյա թուրք կիսապաշտպան Արդա Գյուլերը։
«Ռեալը» 84 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 14 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Ռեալ Սոսիեդադը» 6-րդն է՝ 51 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր
«Ռեալ Սոսիեդադ» - «Ռեալ Մադրիդ»՝ 0:1 (տեսանյութ)
Արդա Գյուլեր, 29
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում