21:41  ,  25 ապրիլի, 2024

ԵԱ․ Արթուր Սահակյանն ու Արթուր Բազեյանը՝ բրոնզե մեդալակիրներ (տեսանյութ)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Սահակյանն (60 կգ) ու Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը (57 կգ) նվաճեցին բրոնզե մեդալներ։ Նրանք պարտվեցին կիսաեզրափակիչում։

Արթուր Սահակյանի մրցակիցն էր բուլղարացի Ռադոսլավ Սիմեոն, Արթուր Բազեյանինը՝ ռուսաստանցի Էդուարդ Սավինը։

Ավելի վաղ 48 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Բարեղամ Հարությունյանը մենամարտել էր սերբ Ռադե Յոկսիմովիչի հետ եւ առավելության հասել 4:1 հաշվով։

Բրոնզե մեդալներ են նվաճել նաեւ կանանց Հայաստանի հավաքականի անդամներ, երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը եւ Եվրոպայի չեմպիոն, 70 կգ քաշային Անի Հովսեփյանը

Ապրիլի 25-ին կիսաեզրափակիչում Հայաստանի թիմից ռինգ դուրս կգան Արարատ Հարությունյանը (67 կգ), աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ)։

Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 28-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում