21:29  ,  24 ապրիլի, 2024

ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 67 կգ քաշային Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Հայաստանի ներկայացուցիչը քառորդ եզրափակիչում 5:0 հաշվով պարտության մատնեց սլովենացի Նեյչ Պետրիչին։

Արարատ Հարությունյանը որակավորման փուլում 5:0 հաշվով հաղթել էր լեհ Մատեուս Գրեժբերին:

Ավելի վաղ 60 կգ քաշային Արթուր Սահակյանը քառորդ եզրափակիչում 5:0 հաշվով պարտության էր մատնել սլովենացի Տադեյ Չերնոգային եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առվազն բրոնզե մեդալ։

Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը 57 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում 4:1 հաշվով պարտության էր մատնել Իտալիայի ներկայացուցիչ Ջուզեպե Կանոնիկոյին եւ ապահովել առնվազն բրոնզե մեդալ։

48 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Բարեղամ Հարությունյանը մենամարտել էր Վրաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Սախիլ Ալախվերդովի հետ եւ հաղթել 5:0 հաշվով։

Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

54 կգ քաշային Դավիթ Եգորյանը պարտվեց հունգարացի Գաբոր Վիրբանին, 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը՝ իսպանացի Ռաֆայել Լոսանո Սերանոյին։

Հայ բռնցքամարտիկներից արդեն առնվազն բրոնզե մեդալ են ապահովել նաեւ երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, Եվրոպայի չեմպիոն, 70 կգ քաշային Անի Հովսեփյանը և աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ)։

Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 28-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում