14:08  ,  24 ապրիլի, 2024

«Չելսիի» հակառեկորդը

Լոնդոնի «Չելսին» ակումբային հակառեկորդ է գրանցել Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում բաց թողած գոլերի քանակով։

29-րդ տուրի խաղում Լոնդոնի «Արսենալին» 0:5 հաշվով պարտվելուց հետո «Չելսիի» բաց թողած գոլերի քանակն ընթացիկ առաջնությունում հասավ 57-ի։

Նախկինում «Չելսին» առավելագույնը բաց էր թողղել 55 գոլ մեկ առաջնությունում՝ 1994 - 1995 եւ 1996 – 1997 թվականների մրցաշրջանում։

Պրեմիեր լիգայի հաջորդ տուրում «Չելսին» ապրիլի 27-ին կհյուրընկալվի «Աստոն Վիլային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում