Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 29-րդ տուրում «Չելսիի» նկատմամբ 5:0 հաշվով առավելության հասնելու շնորհիվ «Արսենալը» գերազանցել է երկու թիմերի դիմակայությունում 1930 թվականի ռեկորդ։ «Արսենալը» տարել է ամենախոշոր հաղթանակը «Չելսիի» նկատմամբ, հաղորդում է Opta-ն։ 1930 թվականին «Արսենալը» «Չելսիին» հաղթել է 5:1 հաշվով։
Պրեմիեր լիգայի 34 խաղից հետո «Արսենալը» 77 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող «Լիվերպուլը» (33 խաղ) ունի 74 միավոր, երրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթի» (32 խաղ)՝ 73 միավոր։ «Չելսին» (32 խաղ) 9-րդն է՝ 47 միավոր։
Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր
«Արսենալ» - «Չելսի»՝ 5:0 (տեսանյութ)
Լեանդրո Տրոսարդ, 4, Բեն Ուայթ, 52, 70, Կայ Հավերց, 57, 65
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում