20:56  ,  23 ապրիլի, 2024

«Նոան» հաղթեց «Ուրարտուին» եւ արդեն 4 միավոր առաջ է «Փյունիկից» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 30-րդ տուրում չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուն» ընդունեց առաջատար «Նոային» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

28-րդ րոպեին աչքի ընկավ 33-ամյա պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։

«Նոան» 68 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Փյունիկից»։ «Ուրարտուն» չորրորդն է՝ 44 միավոր։

Առաջնության ավարտին մնացել է 6 տուր։

Հայաստանի առաջնություն, 30-րդ տուր

«Ուրարտու» - «Նոա»՝ 0:1

Հովհաննես Համբարձումյան, 28

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով