20:02  ,  23 ապրիլի, 2024

«Աստոն Վիլան» երկարաձգեց պայմանագիրը Ունաի Էմերիի հետ

Անգլիական «Աստոն Վիլան» երկարաձգեց պայմանագիրը գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի հետ, հաղորդում է ակումբի կայքը։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։

52-ամյա իսպանացի մասնագետը 2022 թվականից է գլխավորում «Աստոն Վիլան»։

2020-2022-ին Էմերին գլխավորել է «Վիլյառեալը»՝ դառնալով Եվրոպայի լիգայի հաղթող։ էմերին այս տիտղոսը երեք անգամ էլ նվաճել է իսպանական «Սեւիլիայի» հետ 2013-2016-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով