17:03  ,  22 ապրիլի, 2024

«Ալաշկերտը» պարտության մատնեց «Վանին»՝ 3:2 (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 30-րդ տուրում Երեւանի «Ալաշկերտը» հյուրընկալվեց Չարենցավանի «Վանին» եւ առավելության հասավ 3:2 հաշվով։

Առաջին խաղակեսում աչքի ընկավ «Ալաշկերտի» պաշտպան Արտակ Եդիգարյանը։

Երկրորդ խաղակեսում «Վանից» մրցակցի դարպասը գրավեցին գվինեացի հարձակվող Մոմո Տուրեն եւ նիգերիացի կիսապաշտպան Մեթյու Գբոմադուն։

Ավելացված ժամանակում դուբլի հեղինակ դարձավ «Ալաշկերտի» ռուսաստանցի կիսապաշտպան Դավիթ Խուրցիձեն։

«Ալաշկերտը» 41 միավորով 5-րդն է, «Վանը» 8-րդ տեղում է՝ 26 միավոր։

Հայաստանի առաջնություն, 30-րդ տուր

«Վան» - «Ալաշկերտ»՝ 2:3

Մոմո Տուրե, 51, Մեթյու Գբոմադու, 87  - Արտակ Եդիգարյան, 34,  Դավիթ Խուրցիձե, 90+3, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով