11:51  ,  22 ապրիլի, 2024

Տիգրան Բարսեղյանի գոլը Սլովակիայի առաջնությունում (տեսանյութ)

Սլովակիայի առաջնության չեմպիոնական խմբի 6-րդ տուրում նորընծա չեմպիոն «Սլովանը» հյուրընկալվել է «Սպարտակ Տրնավային» եւ առավելության հասել 2:1 հաշվով։

Բրատիսլավայի թիմի առաջին գոլը 47-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը՝ հավասարեցնելով հաշիվը։

«Սլովանը» 28 խաղից հետո ունի 70 միավոր։ «Սպարտակ Տրնավան» երկրորդն է՝ 51 միավոր։

«Սլովանը» նախորդ տուրում էր ապահովել չեմպիոնական տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում