22:15  ,  21 ապրիլի, 2024

«Երևան ՖԱ»-ն՝ ֆուտզալի Հայաստանի չեմպիոն

Ապրիլի 21-ին կայացան ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի 2023/2024 թթ․առաջնության եզրափակչի և երրորդ տեղի երկրորդ հանդիպումները:

Դիմակայության երկու խաղերի արդյունքում երրորդ տարին անընդմեջ ֆուտզալի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճեց «Երևան ՖԱ»-ն, որը եզրափակիչում 7:3 հաշվով հաղթեց «Լեոսթանդքոյին», հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Երրորդ տեղի համար պայքարում ավելի ուժեղ էր «Էկովիլը», որը երկրորդ խաղում ևս հաղթանակ տոնեց «Թիմ ՖԱՖ»-ի նկատմամբ։ 

Եզրափակիչ

«Լեոսթանդքոյին» - «Երևան ՖԱ»` 3:7 (1:3)

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

Գոլերը՝ Լուիզ Ֆերնանդո Տեյշեյրա Ֆիլհո, 2'39" (Լեոսթանդքոյին), Ռաֆիկ Մելիքյան, 9'10" (Երևան ՖԱ), Արթուր Պատատյան, 9'52", (Երևան ՖԱ), Աղասի Եղիազարյան, 17'31" (Երևան ՖԱ), Ռաֆիկ Մելիքյան, 21'44", 23'19" (Երևան ՖԱ), Միհրան Դերմենջյան, 28'03" (Երևան ՖԱ), Արթուր Մկրտչյան, 34'36" (ԻԳ, Երևան ՖԱ), Նարեկ Մակարյան, 37'28" (Լեոսթանդքոյին), Միհրան Դերմենջյան, 39'47" (Երևան ՖԱ),

Լեոսթանդքոյին

30․ Արման Մակարյան, 11․ Գարեգին Մաշումյան (ա),  10․ Հակոբ Դոքմանյան, 39․ Լուիզ Ֆերնանդո Տեյշեյրա Ֆիլյո, 31․ Գլեբ Պոդկովիրով

Պահեստայիններ՝ 12. Սերգեյ Սարգսյան, 7. Էդվարդ Մկրտչյան, 2. Հակոբ Ուզունյան, 17. Էդգար Ժարիկով, 22. Արմեն Մաշումյան, 13. Հայկ Մուրադյան, 77. Դավիթ Թանգյան, 8. Արմեն Դավիդյան, 3. Նարեկ Մակարյան  

Գլխավոր մարզիչ՝ Արթուր Գալստյան  

Երևան ՖԱ

1. Արթուր Մկրտչյան, 10. Արթուր Պատատյան, 19. Միհրան Դերմենջյան, 9. Ռաֆիկ Մելիքյան (ա), 18. Աղասի Եղիազարյան

Պահեստայիններ՝ 16. Արտյոմ Զաքարյան, 7. Կարեն Խատուև, 11. Էդգար Մկրտչյան, 3. Ռոբերտ Մամիկոնյան, 14. Վահե Չոփուրյան, 22. Էրիկ Հակոբյան, 8. Արամ Սարգսյան, 57. Վարդան Արզոյան, 21. Աշոտ Եսայան

Գլխավոր մարզիչ՝ Խաչատուր Միքայելյան


3-րդ տեղի համար հանդիպում

«Թիմ ՖԱՖ» - «Էկովիլ ֆզ»` 2:4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում