Կատալոնական «Ժիրոնան» պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա եվրագավաթային մրցաշարում։
Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում «Կադիսին» 4:1 հաշվով հաղթելու շնորհիվ «Ժիրոնան» 68 միավորով երրորդ տեղում է եւ Լա Լիգայի մրցաշրջանի ավարտից 6 տուր առաջ ապահովել է առնվազն 7-րդ տեղը, որը տալիս է Կոնֆերենցիաների լիգային մասնակցելու իրավունք։
«Ժիրոնան» Լա Լիգայում անցկացնում է չորրորդ մրցաշրջանը։ Նախկինում թիմը 10-րդ տեղից բարձ դիրքում չի ավարտել մրցաշրջանը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում