21:17  ,  20 ապրիլի, 2024

Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանի պարգեւատրումը (տեսանյութ)

Քաթարի մայրաքաղաք Դոհայում տեղի ունեցավ սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի հենացատկի մրցման հաղթող, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանի պարգեւատրման արարողությունը։

Հայաստանի առաջատար մարմնամարզիկը եզրափակիչում վաստակել էր 15,116 միավոր եւ նվաճել իր երրորդ ոսկե մեդալը աշխարհի գավաթի փուլային մրցաշարերում։

Արթուր Դավթյանն ավելի վաղ էր նվաճել 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիրը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում