17:22  ,  20 ապրիլի, 2024

ԵԱ․ Ռաֆայել Հովհաննիսյանը պարտվեց մեկնարկում (տեսանյութ)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի փոխչեմպիոն, 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը մեկնարկային մենամարտում պարտություն կրեց։

1/8 եզրափակիչում նրա մրցակիցը Արջան Իսենին (Հյուսիսային Մակեդոնիա) էր, որը առավելության հասավ 4:3 հաշվով։

Ապրիլի 20-ին ռինգ դուրս կգան նաեւ Գուրգեն Մադոյանը (71 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ):

71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը որակավորման փուլում կմրցի Հունգարիան ներկայացնող Ռոմեո Բուզայի հետ:

Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանի մրցակիցը նույնպես հայտնի կդառնա որակավորման փուլից հետո, որտեղ մրցելու է Օլաֆ Կազիմիերց Պերա (Լեհաստան) - Դավիդ Միչալեկ (Սլովակիա) զույգը:

Աշխարհի փոխչեմպիոն, +92 կգ քաշային Դավիթ Չալոյանը որակավորման փուլում կփորձի հաղթահարել Ավստրիայի ներկայացուցիչ Ահմեդ Հագագի արգելքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում