00:47  ,  20 ապրիլի, 2024

«Յուվենտուսը» ոչ ոքի խաղաց «Կալյարիի» հետ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 33-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Կալյարիին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2:

Առաջին խաղակեսում դաշտի տերերը երկու անգամ ստացան 11-մետրանոցի իրավունք։ Աչքի ընկան իտալացի կիսապաշտպան Ջանլուկա Գաետանոն եւ կոլումբացի պաշտպան Իերի Մինան։

Երկրորդ խաղակեսում «Յուվենտուսից» գոլի հեղինակ դարձավ սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը։ Սեփական դարպասը գրավեց «Կալյարիի» իտալացի պաշտպան Ալբերտո Դոսենան։

«Յուվենտուսը» 64 միավորով երրորդն է եւ 5 միավոր հետ է երկրորդ տեղում գտնվող «Միլանից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Կալյարին» 14-րդ տեղում է՝ 32 միավոր։

Իտալիայի առաջնություն, 33-րդ տուր

«Կալյարի» - «Յուվենտուս»՝ 2:2 (տեսանյութ)

Ջանլուկա Գաետանո, 30, 11մ, Իերի Մինա,  36, 11մ - Դուշան Վլահովիչ, 62, Ալբերտո Դոսենա, 87, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում