«Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը որոշել է թիմը վերակառուցված «Կամ Նոու» ստադիոն վերադարձնել այս տարվա դեկտեմբերի 15-ին, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Տրիբունաներում հասանելի կլինի տեղերի միայն 60 տոկոսը (60 հազար)։
«Բարսելոնան» ցանկանում էր նոյեմբերի 29-ին «Կամպ Նոու» ստադիոնում նշել ակումբի 125-ամյակը, սակայն անվտանգության նկատառումներով որոշվել է չշտապել:
Կատալոնական թիմը 2023 թվականից հանդես է գալիս Բարսելոնայի Օլիմպիական ստադիոնում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում