12:50  ,  19 ապրիլի, 2024

«Բայերի» ռեկորդը

Լեւերկուզենի «Բայերը» 44 անընդմեջ խաղում պարտություն չի կրել, ինչը Եվրոպայի հինգ առաջատար լիգաների թիմերի համար ռեկորդային ցուցանիշ է։ Նախորդ ռեկորդակիրը Թուրինի «Յուվենտուսն» էր, որը 2011-2012 թվականներին չէր պարտվել 43 անընդմեջ խաղում։

«Բայերը» Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում 1:1 հաշվով խաղացել անգլիական «Վեստ Հեմի» հետ եւ դուրս եկել կիսաեզրափակիչ։ Առաջին խաղում «Բայերը» հաղթել էր 2:0 հաշվով։

Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը Բունդեսլիգայում առաջնության ավարտից հինգ տուր առաջ է ապահովել չեմպիոնական տիտղոսը։

Գերմանիայի գավաթի խաղարկությունում «Բայերը» դուրս է եկել եզրափակիչ եւ մայիսի 25-ին կմրցի երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Կայզերսլաուտերնի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում