Կանադայի Տորոնտո քաղաքում տեղի ունեցան շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրի պարտիաները։
Հաղթանակներ տարան ամերիկացիներ Հիկարու Նակամուրան ու Ֆաբիանո Կարուանան եւ հնդիկ Դոմարաջու Գուկեշը։
Ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին ոչ ոքի խաղաց հնդիկ Ռամեշբաբու Պրագնանադհայի հետ։
Նակամուրան, Նեպոմնյաշչին ու Գուկեշը 7,5-ական միավորով բաժանում են առաջին տեղը։
Հավակնորդների մրցաշար, 12-րդ տուր
Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Ռամեշբաբու Պրագնանադհա (Հնդկաստան)` 0,5:0,5
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա)` 1:0
Նիջաթ Աբասով (Ադրբեջան) - Դոմարաջու Գուկեշ (Հնդկաստան)` 0:1
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Սանտոշ Գուջրատի Վիդիտ (Հնդկաստան)` 1:0
Հավակնորդների մրցաշարում կանցկացվի 14 տուր։ Հաղթողը տիտղոսը կվիճարկի աշխարհի չեմպիոն, չինացի Դին Լիրենի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում