Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի Անգլիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Սիթիին»։ Արքայական ակումբի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրապարակել է մեկնարկային կազմը։
«Ռեալ»․ Լունին, Կարվախալ, Ռյուդիգեր, Նաչո, Մենդի, Վալվերդե, Կամավինգա, Կրոս, Բելինգեմ, Ռոդրիգո, Վինիսիուս։
«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։ Մադրիդում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 3:3:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում