Խառը մենամարտերի ամերիկյան UFC պրոմոուշենը UFC 300 մրցաշարից հետո վերանայել է դասակարգման աղյուսակները։ Մինչեւ 70 քաշային կարգում դասակարգման նախկին առաջատար, բրազիլացի Չարլզ Օլիվեյրային հաղթելու շնորհիվ Արման Ծառուկյանը (Հայաստան) չորրորդ տեղից բարձրացել է առաջին տեղ։
Այս քաշային կարգում չեմպիոնը ռուսաստանցի Իսլամ Մախաչեւն է։ Արման Ծառուկյանը դարձել է չեմպիոնական տիտղոսի պաշտոնական հավակնորդ եւ կմենամարտի Իսլամ Մախաչեւի հետ։
Չարլզ Օլիվեյրան դասակարգման աղյուսակում այժմ երկրորդն է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում