Իտալիայի առաջնության 32-րդ տուրում առաջատար «Ինտերն» ընդունեց «Կալյարիին» եւ հաղթանակը բաց թողեց վերջնամասում։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:
«Ինտերից» աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամն ու թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 64-րդ րոպեին։
«Ինտերը» 83 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 14 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Միլանից»։ «Կալյարին» 14-րդն է՝ 31 միավոր։
Առաջնության ավարտին մնացել է 6 տուր։
Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր
«Ինտեր» - «Կալյարի»՝ 2:2 (տեսանյութ)
Մարկուս Տյուրամ, 12, Հական Չալհանօղլու, 74, 11մ - Էլդոր Շոմուրոդով, 65, Նիկոլաս Վիոլա, 83
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում