15:09  ,  11 ապրիլի, 2024

ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդները (ֆոտո)

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումներից հետո ՈւԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի չորս հավակնորդներին․ Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանիացի հարձակվող Անտուան Գրիզման, Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան, անգլիական «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ֆիլիպ Ֆոդեն եւ Լոնդոնի «Արսենալի» նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգոր։

Գրիզմանը մեկ գոլային փոխանցում է կատարել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում (2:1), Ռաֆինյան դուբլի հեղինակ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ դիմակայությունում (3:2), Ֆոդենը մեկ գոլ է խփել Մադրիդի «Ռեալին» (3:3), Էդեգորը ճանաչվել է «Բավարիայի» հետ տնային մրցախաղի լավագույն խաղացող (2:2)։

Քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 16-17-ին։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում

«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)` 3:3 (տեսանյութ)

Ռուբեն Դիաշ, 12, ինքնագոլ, Ռոդրիգո, 14, Ֆեդերիկո Վալվերդե, 79 - Բերնարդու Սիլվա, 2, Ֆիլ Ֆոդեն, 66, Յոշկո Գվարդիոլ, 71

«Արսենալ» (Անգլիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 2:2 (տեսանյութ)

Բուկայո Սակա, 12, Լեանդրո Տրոսարդ, 76 - Սերժ Գնաբրի, 18, Հարի Քեյն, 32, 11մ

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)` 2։3 (տեսանյութ)

Ուսման Դեմբելե, 48, Վիտինյա, 51 - Ռաֆինյա, 37, 62, Անդրեաս Կրիստենսեն, 77

«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 2:1 (տեսանյութ)

Ռոդրիգո Դե Պաուլ, 4, Սամուել Լինո, 32 - Սեբաստիեն Ալեր, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում