10:10  ,  11 ապրիլի, 2024

Հավակնորդների մրցաշար․ 6-րդ տուրի արդյունքները (ֆոտո)

Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում տեղի ունեցան 6-րդ տուրի պարտիաները։

Առաջին տեղը կիսում են 4-ական միավոր վաստակած ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին եւ հնդիկ Դոմարաջու Գուկեշը։

Հավակնորդների մրցաշար, 6-րդ տուր

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)` 0,5:0,5 

Դոմարաջու Գուկեշ (Հնդկաստան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0,5:0,5 

Ռամեշբաբու Պրագնանադհա (Հնդկաստան) - Նիջաթ Աբասով (Ադրբեջան)` 1:0

 Սանտոշ Գուջրատի Վիդիտ (Հնդկաստան) - Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա)՝  1:0

Հավակնորդների մրցաշարի հաղթողը տիտղոսը կվիճարկի աշխարհի չեմպիոն, չինացի Դին Լիրենի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում