21:32  ,  10 ապրիլի, 2024

ՉԼ․ 1/4 եզրափակիչի մասնակից ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը

Transfermarkt-ը ներկայացրել է ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի մասնակից ամենաթանկ տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը։

Դարպասապահ․ Ջանլուիջի Դոնարումա (40 միլիոն եվրո, ՊՍԺ)։

Պաշտպաններ․ Յոշկո Գվարդիոլ (75 միլիոն եվրո, «Մանչեսթեր Սիթի»), Ռուբեն Դիաշ (80 միլիոն եվրո, «Մանչեսթեր Սիթի»), Ուիլյամ Սալիբա (80 միլիոն եվրո, «Արսենալ»)։

Կիսապաշտպաններ․ Ռոդրի (110 միլիոն եվրո, «Մանչեսթեր Սիթի»), Դեքլան Ռայս (110 միլիոն եվրո, «Արսենալ»), Ջուդ Բելինգեմ (180 միլիոն եվրո, «Ռեալ Մադրիդ»)։

Հարձակվողներ, Վինիսիու Ժունիոր (150 միլիոն եվրո, «Ռեալ Մադրիդ»), Բուկայո Սակա (130 միլիոն եվրո, «Արսենալ»), Կիլիան Մբապե (180 միլիոն եվրո, ՊՍԺ), Էրլինգ Հոլանդ (180 միլիոն եվրո, «Մանչեսթեր Սիթի»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում