14:58  ,  9 ապրիլի, 2024

Անչելոտի․ Շատ հետաքրքիր խաղ է սպասվում

Իսպանիայի Լա Լիգայի առաջատար Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում։

«Առաջիկա խաղում կարեւոր է ցուցադրել մեր առավելագույնն ու բոլոր որակները։ Շատ կարեւոր է հոգեբանական կողմը, խիզախությունը եւ խաղացողների անհատականությունը, որը պետք է դրսեւորեն խաղադաշտում։ Վստահ եմ, որ կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հասնենք հաղթանակի։

Շատ հետաքրքիր խաղ է սպասվում։ Հանդիպելու են երկու թիմեր, որոնք իրար նման չեն։ Առանձնահատկություններ ունեցող թիմեր են, որոնք համալրված են մեծ քանակի բացառիկ խաղացողներով։ Կհաղթի լավագույնը»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է «Ռեալի» կայքը։

«Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 9-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English