Կանադայի Տորոնտո քաղաքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի չորրորդ տուրում միակ հաղթանակը տարավ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, որը 3 միավորով միանձնյա առաջատարն է։ Նրանից կեսական միավոր են հետ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան եւ հնդիկ Դոմարաջու Գուկեշը։
Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Սանտոշ Գուջրատի Վիդիտ (Հնդկաստան)՝ 1:0
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Ռամեշբաբու Պրագնանադհա (Հնդկաստան)` 0,5:0,5
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Դոմարաջու Գուկեշ (Հնդկաստան)` 0,5:0,5
Նիջաթ Աբասով (Ադրբեջան) - Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա)` 0,5:0,5
Հավակնորդների մրցաշարի հաղթողը տիտղոսը կվիճարկի աշխարհի չեմպիոն, չինացի Դին Լիրենի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում