09:56  ,  28 մարտի, 2024

«Մասթերս»․ Սիներն ու Մեդվեդեւը դուրս եկան կիսաեզրափակիչ

Աշխարհի երրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները եւ աշխարհի չորրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկան Մայամիում անցկացվող «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ կխաղան իրար դեմ։

Յանիկ Սիները 6:4, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 60-րդ ռակետ, չեխ Թոմաշ Մախաչին։

Դանիիլ Մեդվեդեւը 6:2, 7:6 (9:7) հաշվով ուժեղ էր աշխարհի 23-րդ ռակետ, չիլիացի Նիկոլաս Խարիից։

Քառորդ եզրափակիչի մյուս զույգերում կմրցեն աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասն ու աշխարհի 12-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը եւ աշխարհի 5-րդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւն ու աշխարհի 57-րդ ռակետ, հունգարացի Ֆաբիան Մարոժանը։

Մայամիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով